Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Դուք Տիրոջն եք ձեռնոց նետել

Դուք Տիրոջն եք ձեռնոց նետել
20.07.2023 | 16:47

Մեկն ասել է. մյուսը լսել է. մեկ ուրիշն էլ վախից թաքցրել է սպասվող նախճիրի ու դավաճանության մասին:

Մեկը նպաստել է, մյուսը՝ իրագործել, մեկը դիտել է, մյուսն՝ աչքը փակել, մեկը սպասել է, մյուսը՝ շտապել:

Վայ մեզ ու մեր երկրին, որ ձեզ պես իշխաններ ունեցանք՝ «գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ... »:

Հոգնեցինք սա լսելուց , մի բան, որ, այսպես, թե այնպես՝ գիտեինք:

Ողորմելիներ, հարամ լինի ձեր կերած հացը, թու՛հ ձեր նամուսին, անիծյալ լինեք սերնդե-սերունդ:

Մնում է ամեն ինչից հետո ցինիկաբար խոստովանեք, թե՝

ով բռնեց Արցախի ոտքերը,

ով՝ ձեռքերը,

և ով կտրեց վիզը,

ով տեսավ ու թաքցրեց,

ով առևտուր արեց մորթված Արցախի շուրջ-

ով փեշքեշ ստացավ,

ով աղն առած՝ վազեց խիյարի,

ում՝ քանի արծաթ հասավ,

ով փարիսեցիություն արեց ու մատնելուց առաջ կեղծ համբուրեց Արցախի ոտքերն ու առաջինը լքեց նրան,

ով ուրախացավ մեր պարտությամբ՝ վասն իր փթիր հոգու,

ով՝ մեղավոր, ով անմեղ զոհ էր,

ով՝ մանկամիտ, ով՝ խորամանկ,

ով՝ խելացի, ով՝ խելագար,

ով՝ աթոռ ճանկելու, ով՝ աթոռ պահելու...

Տերն ամեն ինչ տեսել է, կրակն էլ թեժացրել, փրկություն չունեք:

Խեղճ Արցախ, էլ ո՞նց կարող էիր փրկվել, շուրջկալ արած, դարան մտած, սրերն առած՝ քեզ կալմեջ էին արել:

Արցախի հողի մի փոշեհատիկն էլ չարժեք, բայց մորթեցիք Արցախը, թրքահպատակ ստրուկներ:

Հենց ձեզպեսների մասին է Պուշկինն ասել. «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»:

Թուրքի թերմացքներ, է՞լ ինչ կա մտքներիդ, խոստովանեք, հերթը հասել է Սյունիքի՞ն, պատերազմո՞վ եք ուզում ծախել, Արցախի սցենարը շիրա՞ է տվել:

է՞լ ով է անհամբեր ու բերանբաց սպասում մեր նախճիրին,

թող առաջ գա, Ահեղ դատաստանը Սյունիքում է լինելու:

Սյունիքը հեշտ կուլ գնացող թիքա չէ, բկներիդ է կանգնելու:

Հային հայ պահող՝ Տիրոջ վերջին խաղաքարտն է:

Դուք Տիրոջն եք ձեռնոց նետել, դժոխքի պարունակներ:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 2888

Մեկնաբանություններ